ՀՀ նախագահն այցելեց ավագ դպրոց
2009-01-23
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ, որից հետո նրանք այցելել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շ. Սիմոնյանի անվան թիվ 112 փորձարարական ավագ դպրոց: Նախագահ Ս. Սարգսյանը տեղում ծանոթացել է ավագ դպրոցի փորձնական ծրագրի ընթացքին, պայմաններին, ուսումնանյութական բազային: Ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2008 թվականի սեպտեմբերին, կրթօջախը լիովին վերանորոգվել, կահավորվել և վերազինվել է ժամանակակից տեխնիկայով:
Այցի ընթացքում նախագահը հանդիպել է ավագ դպրոցի աշակերտների, ծնողների և ուսուցիչների հետ: «Ավագ դպրոցի հիմնական առաքելությունն արդի հարափոփոխ աշխարհում մեր պետության և ժողովրդի առաջընթացն ապահովող գրագետ, բանիմաց, գիտելիքներով օժտված քաղաքացիներ պատրաստելն է»,- ասել է ՀՀ նախագահը և հավելել, որ հայ հասարակության համար կրթությունը միշտ շատ կարևոր դերակատարություն է ունեցելÖ‰ Ըստ նրա, որպես ազգային զարգացման հիմք, կրթական և գիտական գործընթացները պետք է լինեն ոչ միայն Կառավարության, այլև հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հոգածության ներքոÖ‰
Ներկայացնելով փորձնական ծրագրի շրջանակում իրենց ուսումնառության ընթացքը՝ աշակերտները գոհունակություն են հայտնելÖ‰ Նախագահին և նախարարին նրանք ներկայացրել են նաև իրենց առաջարկություններն ուսումնական գործընթացի վերաբերյալ, մասնավորապես, ցանկություն են հայտնել հումանիտար հոսքում լրացուցիչ առարկաներ ներդնելու, իսկ բնագիտական հոսքում՝ գործնական պարապմունքների ծավալն ավելացնելու վերաբերյալÖ‰ Ծնողների և ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսվել է ծրագրի իրականացման հաջողության առումով նախապես առկա լուրջ մտավախության մասին, և փաստվել այսօր արդեն ձևավորված վստահությունը, որ ավագ դպրոցն իրոք կարող է ապահովել կրթական բարձր որակÖ‰ Ծրագրի շարունակականության ապահովման և հետևողական իրականացման դեպքում ավագ դպրոցները հիմնավորապես կլուծեն ոչ միայն կրթական, այլև կարևոր սոցիալական խնդիր՝ դուրս մղելով կրկնուսույցների «համակարգը»Ö‰ Նախարարը վստահեցրեց, որ ավագ դպրոցների ծրագիրը ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր օղակներից է, և նախարարությունն իր քաղաքականության շրջանակում՝ ինչպես առաջին այս փուլում, այնպես էլ հետագայում հատուկ ուշադրություն է դարձնելու դրանÖ‰ Հաջորդ ուսումնական տարում ավագ դպրոցների թիվը կավելանա 42-ով, կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացըÖ‰ Ի դեպ, աննախադեպ՝ 120 ժամ ծավալով վերջերս անցկացված վերապատրաստումներից ուսուցիչների գոհունակության հետ մեկտեղ, հնչեց մտահոգություն նաև հիմնական դպրոցում կրթության որակի վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության առումովÖ‰ Այդ դեպքում ավագ դպրոցի հաջողությունն առավել երաշխավորված կլինիÖ‰ «Հույս ունենք, որ մի քանի տարվա ընթացքում ձևավորվող 150 ավագ դպրոցներն իրենց վրա կվերցնեն հանրակրթությունից բարձրագույն կրթության ճկուն անցումըÖ‰ Բայց, ի վերջո, այս կրթօջախների առաքելությունը 21-րդ դարին համապատասխան գիտելիքներով և հմտություններով օժտված մարդ դաստիարակելն է»,- ասել է ՀՀ ԿԳ նախարարըÖ‰
Այցի ավարտին նախագահ Ս. Սարգսյանը եղավ նաև դպրոցում բացված աշակերտների նկարչական ցուցահանդեսում, որտեղ 7-րդ դասարանի աշակերտուհի Ա. Արշակյանը նախագահին նվիրեց իր մանրանկարչական աշխատանքըÖ‰