2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադա

2009-01-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը հունվարի 21-ին ստորագրել է հրաման` 2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը հաստատելու մասին:

Դպրոցականների առարկայական օլիմպիադաները կազմակերպվում են 14 առարկայից /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայ գրականություն: Օլիմպիադան կազմակերպվում է 4 փուլով` դպրոցական, տարածքային, մարզային և հանրապետական: Մարզային փուլը կանցկացվի մարտի 1-ից մարտի 10-ը: Համաձայն «ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.01.2009թ. թիվ 30-Ա/Ք հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի  14.03.2009թ. թիվ 151Ա/Ք հրամանի` հանրապետական փուլը կկազմակերպվի մարտի 20-ից մայիսի 4-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։