Քննությունների հիմնական փուլն ավարտվեց
2009-06-23
Միասնական և ավարտական քննությունների հիմնական փուլն այսօր ավարտվեցÖ‰ Քննական մարաթոնի վերջին օրը շրջանավարտները քննություն էին հանձնում «Ռուսաց լեզու» առարկայիցÖ‰ Նախապես հայտագրվել էր 1308 շրջանավարտ, ձևավորվել էր 14 քննակենտրոնÖ‰
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել էր Արտաշատի թիվ 1 քննական կենտրոնÖ‰ Նա շրջանավարտներին հաջողություն մաղթեց, ապա ծնողների ու լրագրողների ներկայությամբ թեստերը բացվեցին, և քննությունը մեկնարկեց ճիշտ ժամանակինÖ‰ Ա. Աշոտյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց միասնական և ավարտական քննություններըÖ‰ «Ողջ ընթացքում մենք հետևողական ենք եղել սահմանված ընթացակարգերի պահպանման գործում և արձագանքել ենք ինչպես ծնողների հետ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերին, այնպես էլ լրատվամիջոցների հրապարակումներինÖ‰ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ հատուկ ուշադրություն ենք դարձրել մարզերում ընթացող քննություններին և այցելել ենք 5 մարզ»,- ասաց նախարարըÖ‰
Քննությունները լարված գործընթաց են թեÕ› հասարակության, թեÕ› կրթական գերատեսչության համար, ու նախարարն անկեղծորեն նշեց, որ իրենք ևս օր օրի սպասում են դրանց ավարտինÖ‰ «ԿԳ նախարարությունը քննություններ կազմակերպող կառույց չէÖ‰ Մենք բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինենք անմիջապես քննաշրջանի ավարտից հետո»,-նշեց նաÖ‰ Ի պատասխան լրագրողի հարցին` կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ցավոք, մեր հասարակությունը զերծ չէ նման երևույթներից, ու կրթական համակարգը չի կարող օազիս լինելÖ‰ Իհարկե, ես չեմ կիսում նաև այն կարծիքը, որ առողջապահության և կրթության ոլորտներն են լոկոմոտիվը, բայց չեմ կարող նաև լիովին բացառել նման խնդիրների առկայությունըÖ‰ Միանշանակ է, որ մենք պայքարում ենք դրանց դեմ՝ հնարավորինս բացառելու նպատակով»Ö‰
Ամփոփվել են նաև «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: Մասնակցության հայտ ներկայացրած 4725 դիմորդից քննությանը ներկայացել է 4537-ը: «Ֆիզիկա» առարկայի միջին միավորն է 10.1-ը: 17.5-20 միավոր է ստացել 1234 դիմորդ (5.16%), 13.5-17.25 արդյունք է ցույց տվել 844 մասնակից (18.6%), 7.5-13.25 միավոր է հավաքել 2152-ը (47.43%): 20 միավոր է վաստակել 9 դիմորդ: Դրական շեմը չի հաղթահարել 1307 (28.81%) մասնակից:
Առջևում միասնական և ավարտական քննությունների լրացուցիչ փուլն է, որը կմեկնարկի հուլիսի 4-ինÖ‰ Դրան մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունումը Գնահատման և թեստավորման կենտրոնում կսկսվի հունիսի 24-իցÖ‰