Նախարարը կհանդիպի աշակերտների հետ

2009-07-24

Հուլիսի 25-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ճամբարի մասնակից` տնտեսագիտություն ուսումնասիրած ՀՀ բոլոր մարզերի շուրջ 75 աշակերտի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տանը /նախկին Մոր և մանկան առողջարան/:
ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` հուլիսի 25-ին,  ժամը1000-ին Վարդանանց 4 հասցեից («Եվրոպա» խանութի մոտ)Ö‰
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև ժամը 1600-ն` զանգահարելով  ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։