«Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողով

2009-11-19

Նոյեմբերի 20-ին, ժամը 945-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում /հասցե` Ամիրյան 1/ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորագրով խորհրդաժողով, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումներում` ներգրավելով շահագրգիռ կազմակերպությունների ներուժը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ կրթության  գիտության նախարար Ա. Աշոտյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռ. Լյուցենբերգերը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսը:
Խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպանությունների, միջազգային և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։