ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2010-03-31
2010թ. օգոստոսի 2-ից 20-ը, Լիեժի համալսարանի և Բելգիայի «Միջազգային Վալոնիա-Բրյուսել» (Wallonie-Bruxelles International-WBI) միջազգային հարաբերությունների պետական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպվում են ֆրանսերեն լեզվի դասընթացներ` նախատեսված ՀՀ հանրակրթական ոլորտում, որպես օտար լեզու, ֆրանսերեն դասավանդող մեկ ուսուցչի կամ ՀՀ բուհական համակարգում ֆրանսերենի ուսուցչի որակավորում ստացող մեկ ուսանողի համար:
Բելգիական հաստատությունն դասընթացների շրջանակում տրամադրում է նաև համապատասխան կրթաթոշակ` հոգալով գրանցման և կեցության բոլոր ծախսերը, բացի ճանապարհածախսից:
Մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 15-ը:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բելգիայի «Միջազգային Վալոնիա-Բրյուսել» հաստատության www.wbi.be կայքից և Լիեժի համալսարանի http://www.islv.ulg.ac.be/fr_le.html կայքէջից:












