ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղեր»

2010-04-02

2010 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում առաջին անգամ կայանալու են ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը», որոնք անցկացվելու են մրցութային 19 անվանակարգում:

Խաղերին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող 10-25 տարեկան շնորհալի երեխաներն ու պատանիները: Խաղերի հայաստանյան պատվիրակության կազմը ձևավորելու նպատակով «Դելփյան խաղերի» հայաստանյան կազմկոմիտեն հայտարարում է հանրապետական լսումներ /նախընտրական փուլ/:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիա` Դելփյան խաղերի անցկացման աշխատանքային խմբին, մինչև ս.թ. մայիսի 5-ը հետևյալ հասցեով` ք. Երևան, Աբովյան 2, հեռ.` 56-94-54 կամ ուղարկել armdelphic@mail.ru էլ.փոստով: Լսումների մասնակցության պայմանները, ծրագիրը և հայտի ձևը` ստորև:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։