ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական ուղերձն ապրիլի 7-ի կապակցությամբ
2010-04-06
Շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի` ապրիլի 7-ի կապակցությամբ:
Հայ կնոջ հանդեպ ունեցած մեծագույն հարգանքն ու սերը դարեր շարունակ եղել է մեր ազգային նկարագրի կարևոր առանձնահատկությունը: Յուրաքանչյուրս ակնածանքով է արտահայտում մայր բառը, որովհետև այն ներառում է ոչ միայն բնությունից շնորհված կյանք պարգևելու առաքելություն, այլև զավակի հանդեպ քնքշանք ու հոգատարություն ողջ կյանքի ընթացքում:
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մաղթում եմ բոլոր կանանց ուրախ տրամադրություն, կանացի երջանկություն և ցանկությունների իրականացում:












