Եռօրյա գիտաժողով` նվիրված գիտության զարգացման հիմնահարցերին
2010-05-10
Ջերմուկում ավարտվեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով եռօրյա գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Գիտաժողովի նպատակն էր գիտական հանրությանը ներկայացնել Գիտության պետական կոմիտեի երկամյա աշխատանքները և դրանցից ակնկալվող արդյունքները:
Միաժամանակ, գիտաժողովը նպատակ էր հետապնդում…
Ուսանող-մոդելյորների աշխատանքների մրցույթ-ցուցահանդես
2010-05-10
Մայիսի 11-ին, ժամը 1600-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանող-մոդելյորների աշխատանքների մրցույթ-ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն վերնահագուստի ավելի քան 150 նմուշ և հավաքածու:
Ի գիտություն 2010թ. Ռուսաստանի Դաշնության բուհերի դիմորդների
2010-05-10
2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /բակալավրիատ/ ստանալու համար անցկացվող քննությունները կկազմակերպվեն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող.4/:
Քննությունների սկիզբը` ժամը 10.00-ին:
Ներկայանալ անձնագրով և սև գույնի գելային գրիչով:
Քննությունների ժամանակացույց
Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
2010-05-07
«Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովն այսօր մեկնարկեց Ջերմուկում, որը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը և ԵրՃՇՊՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանը: Գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի վերաբերյալ գիտաժողովի…
Ապագային համահունչ` կրթական համակարգ
2010-05-07
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Համագործակցային գաղափարախոսության իրականացումը կրթական համակարգում» թեմայով գիտաժողովն այսօր շարունակեց իր աշխատանքները: Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա նշեց, որ «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, որի հիմնական նպատակն է Հայաստանում…












