Համագործակցության Կոնսորցիումի համաձայնագիր

2010-05-04

Մայիսի 5-ին, ժ. 1100-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա ԵրՊԼՀ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի միջև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման և լեզվաքաղաքականության մշակման համագործակցության Կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
Արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։