Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում

2010-05-04

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2010-2011 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար.
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության /100/ և  հետբուհական կրթության /15/ կրթաթոշակ:
Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական  8 կրթաթոշակ, ինչպես նաև արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացների 30 կրթաթոշակ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։