«Դիպուկ հրաձիգ» դպրոցականների հանրապետական մրցումներ

2010-05-03

Մայիսի 4-ին, ժամը 1100-ին «Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության» (ՊՄՏՀԿ) հրաձգարանում /Արշակունյաց 28 ա/ տեղի կունենա  Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված «Դիպուկ հրաձիգ» դպրոցականների հանրապետական մրցումների հանդիսավոր բացումը: «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումներին մասնակցում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատությունների 9-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։