ՄՐՑՈՒՅԹ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ -2010 /Լրացված/
2010-05-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական / 3 կրթաթոշակ / կրթություն ստանալու համար:
Մագիստրոսական և ասպիրանտական մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող և համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական…
Պաշտոնական այց Իրանի Իսլամական Հանրապետություն
2010-05-20
Մայիսի 21-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և բուհի ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների և ԻԻՀ…
Ռուսաստանը` Հայաստանի կրթական խոշոր գործընկեր
2010-05-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կրթական խոշոր գործընկերը: Ա. Աշոտյանն ընդգծել է,…
Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
2010-05-20
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն, ովքեր ունեն`
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
2010-05-20
Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ` ուսումնառության վերջին դասի կապակցությամբ:
Տոնական այս օրը հիշարժան և արտասովոր է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը մեկ տասնամյակ շարունակ ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման, աշխարհի ճանաչման, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունների ձևավորման յուրօրինակ միջավայր: Հրաժեշտ եք տալիս…












