ՄՐՑՈՒՅԹ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./
2010-05-18
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2010-2011 ուսումնական տարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2 բուհական կրթաթոշակ` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար և 5 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:
Բուհական կրթաթոշակի համար մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող հանրակրթական դպրոցների…
«Եվրոպայի օր» խորագրով բաց դաս
2010-05-18
Մայիսի 19-ին, ժամը 1100-ին Երևանի թիվ 190 դպրոցում /Բաբաջանյան 133/3/ տեղի կունենա «Եվրոպայի օր» խորագրով բաց դաս, որը կվարեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ղեկավար…
Դասագրքի որակն առաջնային է
2010-05-14
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրեն Կարինե Հարությունյանն ու Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրին 2010-2011 ուսումնական տարվա ավագ դպրոցների համար հայտարարված դասագրքերի մրցույթի արդյունքները: Կարինե Հարությունյանը նշեց, որ ապրիլին ամփոփվել են դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին ավագ դպրոցների դասագրքերի համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հումանիտար, բնագիտական և…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստ
2010-05-14
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ մայիսի 20-ին, ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստը: Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1. «Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով լիցենզիաներ…
Կրթությունը` Եվրոպա-Հայաստան ինտեգրման բանաձև
2010-05-14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի առաքելությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միան հասարակության, այլ նաև քաղաքական շրջանակներում: «Խմբի կատարած աշխատանքը մեծ է, և օգտակարության գործակիցը` բավականին բարձր: Կրթությունն…












