Պաշտոնական այց Իրանի Իսլամական Հանրապետություն

2010-05-20

Մայիսի 21-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի  և բուհի ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների և ԻԻՀ կրթության և դաստիարակչության նախարարների հետ:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Թեհրանի պետական, Թեհրանի «Ամիր Քյաբիբ» պոլիտեխնիկական, Թեհրանի «Ազադ» համալսարաններ, ինչպես նաև Թեհրանի հայկական դպրոցներից մեկը: Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, Թեհրանի «Արարատ» մարզավան, Թեհրանի «Ալիք» հաստատություն, ինչպես նաև «Չհարմահալ» հայկական միություն և Թեհրանի «Հայոց ակումբ»:  Նախարարը կհանդիպի նաև թեհրանահայ համայնքի  և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։