ՄՐՑՈՒՅԹ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ -2010 /Լրացված/

2010-05-20

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական / 3 կրթաթոշակ / կրթություն ստանալու համար:
Մագիստրոսական և ասպիրանտական մրցույթին կարող են մասնակցել արաբերեն լեզվին տիրապետող և համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները:
Դիմորդները պետք է ներկայացնեն.
•դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•տեղեկանք-հարցաթերթիկ,
•ավարտական դիպլոմի և միջուկի իսկ ավարտական կուրսերի ուսանողները առաջադիմության թերթիկի /ակադեմիական  տեղեկանքի/ պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ արաբերեն թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարության  կողմից վավերացված,
•անձնագրի պատճենը,
•բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվելու համար,
•3x4 չափսի 5 գունավոր լուսանկար,
•արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է  ներկայացնեն նաև.
•ռեֆերատ հայերեն լեզվով,
•ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ,
•օտար լեզվի իմացությունը փաստող վկայական` ՀՀ կրթության և գիտության նախարարի 28.11.2007թ. N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Ասպիրանտական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է   հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգի» համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել  մինչև ս/թ. մայիսի 31-ը /ներառյալ/ ՀՀ  կրթության և գիտության նախարարության  միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան9/4:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։