ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

2010-05-20

Սիրելի շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ` ուսումնառության վերջին դասի կապակցությամբ:
Տոնական այս օրը հիշարժան և արտասովոր է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը մեկ տասնամյակ շարունակ ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման, աշխարհի ճանաչման, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունների ձևավորման յուրօրինակ միջավայր: Հրաժեշտ եք տալիս այն մարդկանց, ովքեր ձեր մեջ սերմանել են ազնվություն և լավատեսություն, արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:

Իմ երախտիքի խոսքերն եմ հղում նաև բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց  ամենօրյա հետևողական աշխատանքով ու նվիրվածությամբ,  ներողամտությամբ ու ծնողական հոգատարությամբ այսօր կրկին մի սերունդ են ուղարկում կյանք` պատգամելով` գնահատել գիտելիքն ու հավատարիմ մնալ համամարդկային և ազգային արժեքներին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` վերջին դասի կապակցությամբ, մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություն, քանզի յուրաքանչյուրիս հաջողությամբ է պայմանավորված մեր ժողովրդի ու երկրի հաջողությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։