Հունիսի 4-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը կստորագրեն «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության համաձայնագիր»:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի նաև «ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք.» ամերիկյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև` ի դեմս նախարար Ա. Աշոտյանի և գրասենյակի տնօրեն Ի. Սաղոյանի: