Մեկնարկել են ավարտական քննությունները

2010-06-02

Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր մեկնարկել են ավարտական քննությունները: Շրջանավարտները քննություններ են հանձնել բնագիտական առարկաներից` ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն և քիմիա: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանն ու հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այցելել են մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններ` Էրեբունու թիվ 16 և Կենտրոնի թիվ 182 և 42 դպրոցներ, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի ընդգրկվել են  ավագ դպրոցների ցանկում:

 Մ. Մկրտչյանը շրջել է քննասենյակներում, հետևել քննությունների ընթացքին, ինչպես նաև ծանոթացել դպրոցների շենքային պայմաններին: Թիվ 16 դպրոցում նախարարի տեղակալը մասնակցել է նաև քննությունների կազմակերպական աշխատանքներում չընդգրկված ուսուցիչների նախաձեռնությամբ անցկացվող սեմինար-պարապմունքին, որը նվիրված էր  ուսուցման կազմակերպման նոր տեխնոլոգիաներին և կոլեկտիվ ուսուցման մեթոդներին:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը, ողջունելով ուսուցիչների այս նախաձեռնությունը, համառոտ դասախոսություն է կարդացել ուսուցիչների համար` ներկայացնելով ուսուցման առաջադեմ մեթոդների արդյունավետությունը: Նա խոստացել է  հաճախակի մասնակցել այդօրինակ քննարկումներին  և իր փորձը կիսել ուսուցիչների հետ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։