ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-08-25
Օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշման մեջ փոփոխություն, 2010 թվականի մայիսի 6-ի N 493-Ն որոշման մեջ լրացում կատարելու և հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանվանման մասին»,
«Տիգրան Ալեքսանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Դասագրքերի շրջանառու հիմնադրամին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:












