Օրհնության արարողություն
2010-08-30
Օգոստոսի 31-ին, ժամը 1400-ին Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների օրհնության արարողություն` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
Արարողության ավարտին Նորին Սրբությունը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպեն լրագրողներին:












