ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԿԿԱ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2010-10-11

   Իտալիայի Լուկկա ընդլայնված հետազոտությունների համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (PhD) ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.  •Համակարգչային գիտություն և տեխնիկա
•Տնտեսագիտություն, շուկայագիտություն
•Մշակութային ժառանգություն. կառավարում և զարգացում
•Քաղաքական և ինստիտուցիոնալ համակարգեր:
 Հայտերի ներկայացման վերջնաժամկետն  է ս/թ  հոկտեմբերի  28-ը:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար ցանկացողները կարող են…

Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

2010-10-08

Հոկտեմբերի 11-ին, ժամը 1100-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում /Տիգրան Մեծի 17, ռեկտորատի մասնաշենք/ ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Առաքելություն Արևելք»  դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» ՀԿ միջև կստորագրվի «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն,…

Միջազգային օլիմպիադա

2010-10-07

ՌԴ Ավիաշինարարների ակումբը և Ավիացիայի և օդագնացության ակադեմիան, ՌԴ մեքենաշինարարների միության աջակցությամբ, անցկացնում է Ութերորդ միջազգային ամենամյա օլիմպիադան` ավիացիայի և օդագնացության պատմության վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.as-club.ru, www.olymps.as-club.ru կայքեր:

Համագործակցության նոր եզրեր

2010-10-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության հարցեր: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ երկու երկրների միջև կրթության ոլորտում համագործակցությունը, որն իրականացվում է և ԱՊՀ երկրների հետ համագործակցության…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

2010-10-06

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։