Ծրագրեր` ուղղված սոցիալական բեռի թեթևացմանը
2010-10-14
Հոկտեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել «Սոցիալապես անապահով երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին»: Համաձայն հրամանի` պետական ուսումնական հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկը կիրականացվի 2010-2011 ուստարվա սկզբի…
Կնքվել է համագործակցության մասին հուշագիր
2010-10-14
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպության /ORT/ միջև այսօր կնքվել է կրթության համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, GEO համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերի և Համաշխարհային ORT-ի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ Լուսիեն Կալֆոնի: Հուշագրի ստորագրմանը…
Վրացերեն լեզվի կենտրոնը կբացեն Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարները
2010-10-14
Հոկտեմբերի 15-ին, ժամը 1100-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում /Թումանյան 42/ տեղի կունենա վրացերեն լեզվի կենտրոնի և լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանը և Դմիտրի Շաշկինին:
Գերմանիայի հայկական դպրոցները ստացան լրացուցիչ դասագրքեր
2010-10-14
Սեպտեմբերին 12-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ էր ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև Գերմանիայում գործող հայկական դպրոցները դասագրքերով ապահովելու գործընթացին: Տեղեկանալով, որ որոշ դպրոցներ ունեն լրացուցիչ դասագրքերի կարիք` նախարարը հավաստիացրել էր, որ…












