Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
2010-10-08
Հոկտեմբերի 11-ին, ժամը 1100-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում /Տիգրան Մեծի 17, ռեկտորատի մասնաշենք/ ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» ՀԿ միջև կստորագրվի «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կստորագրեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն, «Առաքելություն Արևելք» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը: