Նոր հուշագիր` հայ-վրացական կրթական համագործակցության

2010-10-16

Վրաստանի կրթության և գիտության նախարարի այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Վրաստանի  կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր` ի դեմս նախարարներ Արմեն Աշոտյանի և Դիմիտրի Շաշկինիի: Անդրադառնալով հուշագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ այն միտված է լրացնելու երկու երկրների…

Հավաստագրեր կհանձնվեն ավագ դպրոցի ուսուցիչներին

2010-10-16

Հոկտեմբերի 18-ին, ժամը 1400-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում /Ալեք Մանուկյան 13/ տեղի կունենա «Ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորումների բարձրացման դասընթացներ» ծրագրին մասնակցած  ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Հավաստագրերը կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում` հայ-վրացական կրթական համագործակցությունը

2010-10-15

Հոկտեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի գլխավորած պատվիրակությունը, որի անդամներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ընդունել է նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ երկու երկրների կրթագիտական ոլորտում առկա է համագործակցության լայն դաշտ, մասնավորապես, հանրակրթության և մասնագիտական կրթության…

Վրացագիտության կենտրոն` ԵՊԼՀ-ում

2010-10-15

Վրաստանի կրթության և գիտության նախարար Դ. Շաշկինիի հայաստանյան այցի շրջանակում այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:  Կենտրոնի բացմանը մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Դ. Շաշկինին, փոխնախարարներ Մ. Մկրտչյանը…

Հայ-վրացական համագործակցության հուշագիր

2010-10-15

Հոկտեմբերի 16-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս` նախարարներ Ա. Աշոտյանի և Դ. Շաշկինիի  մասնակցությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։