Խորհրդարանական լսումներ

2010-09-27

ՀՀ Ազգային Ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը» այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` երկրորդ ընթերցման ներկայացված ««Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: Լսումներին մասնակցել են ԱԺ խմբակցությունների, ՀՀ կրթության և գիտության  նախարարության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ,…

ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» Ռալֆ Յիրիկյանին

2010-09-27

Սեպտեմբերի 28-ին, ժամը 1100-ին Կրթության և գիտության նախարարությունում ՀՀ անկախության 19-ամյակի առթիվ լիբանանահայ բարեգործ, Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանը կպարգևատրվի ԿԳՆ «Ոսկե հուշամեդալով»:  Պարգևը կհանձնի նախարար Արմեն Աշոտյանը:

«Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի ցուցահանդեսի հաղթողների պարգևատրում

2010-09-24

Սեպտեմբերի 25-ին, ժամը 1000-ին Գեղագիտության ազգային կենտրոնում /Աբովյան 11/ տեղի կունենա «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի փակման և հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը:
Մրցույթ-փառատոնի փակման հանդիսությանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Որակի գնահատման նոր գործիքակազմ

2010-09-23

Կրթության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններին  էին նվիրված այսօր մեկնարկած երկօրյա խորհրդատվական հանդիպում-քննարկումները, որոնք Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և  ՌԴ կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիայի Կրթության զարգացման միջազգային կենտրոնը: Համաժողովի բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը` Ռուսաստանի…

Պաշտոնական այց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

2010-09-23

Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) պաշտոնական հրավերով սեպտեմբերի 12-ից 16-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի նպատակն էր երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումը և մասնակցությունը Հալլե-Վիտտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը:

Այցի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։