ԿԳ նախարարը կպարգևատրի ուսուցիչներին
2010-10-04
Հոկտեմբերի 5-ին, ժամը 1030-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանրապետության մի խումբ անվանի մանկավարժների կհանձնի ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» և պատվոգրեր:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
2010-10-04
ՍիրելիÕ› ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր:
Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված,…
Հանդիպման առանցքում` բարեփոխումների ընթացքը
2010-09-30
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գերատեսչության մշակույթի և հաղորդակցության վարչության պետ պարոն Վեռներ Վնենդթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության խնդիրներ: Պարոն Վնենդթը նշել է, որ Գերմանիայի կառավարության համար կրթության ոլորտում համագործակցությունը համարվում է արտաքին…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2010-09-30
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ հոկտեմբերի 7-ին, ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, հանրակրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-09-29
Սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Արմենակ Անտինյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին հավանություն տալու մասին»
…












