«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2010-11-02
ՆԱԽԱԳԻԾ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում…
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍ
2010-11-02
Նախագիծ
Արձանագրային
Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Առանցքում ` հայ-ռուսական փոխգործակցությունը
2010-10-29
Հոկտեմբերի 28-30-ը Երևանում անցկացվում է «2010 թվականը` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» կարգախոսով «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2010» երրորդ ամենամյա ցուցահանդեսը, որին հայկական մի շարք ընկերությունների հետ մասնակցում են Ռուսաստանի տասնութ տարածաշրջանից ժամանած յոթ տասնյակից ավելի ռուսական ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն,…
Գործնական ծրագիր` ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև
2010-10-29
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին 2010-2013 տարիների համար Գործնական ծրագիր` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների…
Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցության խնդիրներ
2010-10-28
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Միխաել Փոսթլին և Ավստրիայի եվրոպական միջազգային կապերի նախարարության մշակույթի վարչության պետ Մարտին Այթինգերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Նախարար Աշոտյանը նշել է, որ հունվար ամսին Ավստրիայի կրթության…












