Կնքվել է համագործակցության մասին հուշագիր
2010-10-14
Միջազգային հասարակական կրթական ասոցիացիայի համաշխարհային ORT-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Սինգերը նշել է, որ իրենց կազմակերպության նպատակն է կրթության և ուսուցման միջոցով բարձրացնել հասարակության կենսամակարդակը: Ներկայացնելով կազմակերպության գործունեությունը` նա նշել է, որ այն աշխարհի 50 երկրում իրականացնում է կրթական ծրագիր, որի շրջանակում յուրաքանչյուր տարի կազմակերպության դպրոցներում, քոլեջներում և բուհերում սովորում է ավելի քան 300000 ուսանող: Միջազգային համագործակցության շրջանակում կրթության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման և միջին ու բարձրագույն մասնագիտական կրթության ապահովման միջոցով կազմակերպությունն աջակցում է անդամ երկրների տնտեսական և սոցիալական զարգացմանը:Կազմակերպությունը համագործակցում է նաև Մայքրոսոֆթ ընկերության հետ, որի իրականացրած ուսումնասիրությունները կիրառվում են կազմակերպության դպրոցներում:
Հուշագիրն ենթադրում է կրթության բնագավառում բարձր տեխնոլոգիաների ներմուծում, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացում, ինտերնետի գործածում ու զարգացում կրթական գործընթացում, ՀՀ ուսումնական հաստատություններում բարձր տեխնոլոգիայի կենտրոնների զարգացմանը նպաստող ծրագրերի մշակման հնարավորություն:












