Գերմանիայի հայկական դպրոցները ստացան լրացուցիչ դասագրքեր
2010-10-14
Սեպտեմբերին 12-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ էր ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ էր կատարվել նաև Գերմանիայում գործող հայկական դպրոցները դասագրքերով ապահովելու գործընթացին: Տեղեկանալով, որ որոշ դպրոցներ ունեն լրացուցիչ դասագրքերի կարիք` նախարարը հավաստիացրել էր, որ խնդիրը կկարգավորվի խիստ կարճ ժամկետներում:
Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումը կատարել է դասագրքերի առաքումը նշված դպրոցներ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող հայկական դպրոցներին 2010 թվականին ընդհանուր առմամբ առաքվել է 759 տպագիր և էլեկտրոնային դասագիրք:












