Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»
2017-11-21
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում ենք,…
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը Ազգային ժողովում
2017-11-17
Իմ ելույթի ընթացքում կփորձեմ առավելապես ներկայացնել բյուջեի կրթության հատվածի հնարավորությունները՝ քաղաքականության տեսակետից, որովհետև, ի վերջո, եթե ՀՀ-ում ցանկանում ենք ունենալ գիտելիքահեն և կրթական ավելի օպտիմալ համակարգ, ապա պետք է կարողանանք դրա հիմքում դնել ծրագրային բյուջե հասկացությունը: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, երկար ճանապարհ անցնելով, փորձ է անելու առաջիկա 1-2 տարիներին ամբողջությամբ…
Գյոթեի անվան կենտրոնի բացման հարցերը՝ հանդիպման առանցքում
2017-11-17
Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Սաշա Ֆաբրիին և Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։
Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում…
Աշխատանքային քննարկում՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկման վերաբերյալ
2017-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի փորձարկմանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ծրագրի փորձարկման համար ընտրված հենակետային ավագ դպրոցների…
Նախարարն այցելել է Dasaran կրթական կենտրոն
2017-11-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Dasaran կրթական կենտրոն, որտեղ մի խումբ տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կրթության ոլորտի բարեփոխումներին ու ներառականությանը վերաբերող քննարկում:
Մասնավորապես նախարարին ներկայացվել է մանկավարժների շրջանում մեծ արձագանք գտած «Գնացք 12» աշխատանքային սեմինարի նոր…