Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»

2017-11-21

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը» կքննարկվի տարբեր թիրախային մասնագիտական լսարաններում: Առաջարկությունները և դիտողությունները խնդրում ենք ուղարկել մինչև նոյեմբերի 28-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության էլ. փոստով՝ info@edu.am:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։