Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ մասնագիտական կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ
2017-11-29
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով:
Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՄԿՈւ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:
Կրթություն 2030. հանրային քննարկում` հասարակական կազմակերպությունների և կրթության փորձագետների մասնակցությամբ
2017-11-28
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն այսօր ընթացել է կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Նա նշել է, որ ծրագրի ժամկետը՝ մինչև 2030 թվականը, պայմանավորված է…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-11-28
Նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության…
Կրթություն 2030. քննարկում` ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ
2017-11-27
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի վերաբերյալ: Այդ նպատակով ԿԳ նախարարությունում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում գործող միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչության, ՄԱԿ-ի…
Կրթություն 2030. մեկնարկել են հանրային քննարկումները
2017-11-24
«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպության հրավիրած հերթական համաժողովում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրին» նվիրված մասնագիտական քննարկումը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և կողմնորոշիչ ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: ԿԳ նախարարի տեղակալի խոսքով հիմնական խնդիրներից մեկը, որը դրված է ՀՀ կրթության զարգացման…