Ոսկե հուշամեդալ թիվ 118 ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին
2017-12-04
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներ Հերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել են նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար:
Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի…
Կրթություն 2030. նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է զարգացման ծրագիրը
2017-12-04
ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի քննարկումը: Նիստը վարող ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է, որ նախագիծը դրվել է հանրային քննարկման, ինչպես նաև քննարկվել է…
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
2017-12-04
2017թ․ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի «Մարգարիտ» առողջարանային համալիրում անցկացվել է Փորձարարական ֆիզիկայի 5-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 6 պետության 22 քաղաքի 9-12-րդ դասարանների առավել քան 400 աշակերտ։
Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Դավիթ…
Երևանում չինական դպրոցը՝ հանդիպման առանցքում
2017-12-01
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Չինաստանի կառավարությանը Երևանում չինական դպրոցի կառուցմանը…
Բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար. ներկայացվել են ծրագրի արդյունքները
2017-11-30
Եվրոպայի խորհուրդը` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, այսօր կազմակերպել էր համաժողով, որի ընթացքում ներկայացվել են «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ 2015-2017թթ. գործընկերություն հանուն լավ կառավարման ներքո:
Միջոցառման մասնակիցներին ողջունել են Հայաստանում Եվրոպական միության…