Կրթություն 2030. ծրագիրը քննարկվել է «Դպրոց-կենտրոնների միության» ներկայացուցիչների հետ
2017-12-08
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հերթական հանրային քննարկումն ընթացել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել փաստաթղթի մշակողներին՝ ընդգծելով, որ այն բավականին լուրջ և երկարատև աշխատանքի արդյունք է: «Մենք մի քանի անգամ մոտեցել ենք…
Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին
2017-12-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը՝…
Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը
2017-12-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2017-12-06
Դեկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «ՀՀԿԳՆԳՀԱՇՁԲ-17/1» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգով գնման ընթացակարգը չեղյալ հայտարարելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում
2017-12-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում: Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում,…