Մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործում
2011-02-25
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում լրագրողներին է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունները: Համաձայն սահմանված հստակ չափանիշների` ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերանայել և հաստատել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների և ատենախոսությունների հիմնական դրույթների և հրապարակումների համար…
Մամուլի ասուլիս
2011-02-24
Փետրվարի 25-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանի մամուլի ասուլիսը «ԲՈՀ. նոր չափանիշեր և պահանջներ» թեմայով:
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 5-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱ /2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-24/
2011-02-23
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 18-24-ը Հայաստանում կազմակերպում է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադան: Միջոցառման նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները,…
Հայտարարվել է «խիստ նկատողություն»
2011-02-22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս. Նազարյանի բացատրագիրը:
Դպրոցում տիրող բարոյահոգեբանական…
Լույս է տեսել «Լեզվաշխարհ» ժողովածուն
2011-02-22
Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հրատարակած «Լեզվաշխարհ» ժողովածուի շնորհանդեսը:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հայտարարել է Մայրենիի միջազգային օր: ՀՀ-ում Մայրենիի միջազգային օրը նշվում է 2005 թվականից:
Արդեն յոթ տարի է, ինչ մեր…












