Հայտարարվել է «խիստ նկատողություն»

2011-02-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա  Նազարյանի  նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» կիրառելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի զեկուցագիրը, տնօրեն Ս.  Նազարյանի  բացատրագիրը:
Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին վերջին շրջանում անդրադարձել են նաև զանգվածային լրատվական միջոցները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։