Հուշագրի ստորագրում

2011-02-18

Փետրվարի 21-ին, ժամը 1200-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և  «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը կստորագրեն հուշագիր Երևանի Ա. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցին հավելյալ ֆինանսավորում տրամադրելու, նոր մեթոդներով ուսուցում կազմակերպելու և կրթության որակը բարելավելու վերաբերյալ:

Մեկնարկել են տնօրենների հավաստագրման քննությունները

2011-02-18

Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար նախատեսված  քննական գործընթացըÖ‰
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով քննության մասնակիցներին, նշել է. «Դպրոցներում մեր սերունդներին լավ տնօրեններ են անհրաժեշտ ոչ միայն մարդկային, այլև հմտությունների, կարողությունների…

«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ

2011-02-17

 ՀՀ  կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ  փետրվարի  24-ին, ժամը 1400-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման  լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը:

Հավաստագրման քննություններ

2011-02-17

Փետրվարի 18-ին, ժամը 1000-ին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում կմեկնարկի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/   համար հավակնորդների  քննությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։