Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադա
2011-03-01
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 18-24-ը Հայաստանում կազմակերպում է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի դպրոցականներ: Օլիմպիադայի հարցաշարում ընդգրկվելու են հարցեր հայոց…
Գործընկերության ընդլայնման նոր ծրագրեր
2011-03-01
Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում այսօր ստորագրվել է պայմանագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Մ.Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջև: Պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կարևորելով այս տիպի պայմանագրերի ստորագրումը նա նշել է, որ հաշվի առնելով դպրոցի ֆիզիկամաթեմատիկական…
Կրթության որակը շարունակում է մնալ առաջնային
2011-02-28
Փետրվարի 24-ին կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները:…
Հուշագրի ստորագրում
2011-02-28
Մարտի 1-ին, ժամը 1100-ին Երևանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում /հասցե. Խանջյան 9/ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և ՀՊՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կստորագրեն հուշագիր ուղղված աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և ճարտարապետաշինարարական առարկաների լրացուցիչ ծրագրերով սովորողների գիտելիքները ընդլայնմանը:Պաշտոնական արարողությանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար…
Մրցույթ «Կինը, որպես ղեկավար»
2011-02-28
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը, Գենդերի և զարգացման նախաձեռնությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ կազմակերպում են Կանանց օրվան նվիրված պաստառի և շարադրության ամենամյա մրցույթ «Կինը, որպես ղեկավար» թեմայով:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մարտի 18-ն է:












