Մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործում
2011-02-25
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում լրագրողներին է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունները: Համաձայն սահմանված հստակ չափանիշների` ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերանայել և հաստատել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների և ատենախոսությունների հիմնական դրույթների և հրապարակումների համար ընդունելի պարբերականների ցուցակները:
«Բարեփոխումներն ընթացքի մեջ են, մենք մասնագիտական խորհուրդները ձևավորում ենք նոր չափորոշիչներին համապատասխանÖ‰ Այս կերպ նպատակ ունենք առավել թափանցիկ դարձնել բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործունեությունըÖ‰ Այն մեզ հնարավորություն է տալիս այս նոր կարգերի հիման վրա ձևավորել նոր մասնագիտական խորհուրդներ, արդյունավետ օգտագործել ՀՀ-ում մասնագիտական կարողությունները, ստեղծել հնարավորություն, որպեսզի տարբեր խորհուրդներում չկրկնվեն մասնագիտությունները»,- ասել է Ա. Ղուկասյանը Ö‰
Հիմնականում ժամկետները լրանալու պատճառով դադարեցվել է մասնագիտական խորհուրդների գործունեությունը /61 խորհուրդներից 55–ի գործունեության ժամկետները լրացել էր 2010թ. դեկտեմբերի 31-ին/:
Ա. Ղուկասյանը խոսել է գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումներից, նշելով, որ կանոնակարգվել են նախկինում ոչ այնքան հստակ որոշ հարցեր, խստացվել են դոկտորական ատենախոսություններին, ինչպես նաև մասնագիտական խորհուրդներին ներկայացվող նոր պահանջներըÖ‰ Բանախոսը նշել է նաև, որ շարունակվում է մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը և Բարձրագույն որակավորման հանձնաժողովն արդեն հրամանագրել է 32 խորհուրդ՝ համաձայն հաստատված նոր չափանիշների:
Ա. Ղուկասյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: