Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
2017-12-04
2017թ․ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի «Մարգարիտ» առողջարանային համալիրում անցկացվել է Փորձարարական ֆիզիկայի 5-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 6 պետության 22 քաղաքի 9-12-րդ դասարանների առավել քան 400 աշակերտ։
Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Գևորգյանն ու Վրեժ Առաքելյանը, 11-րդ դասարանի աշակերտներ Քրիստինե Գրիգորյանը ու Դավիթ Զոհրաբյանը։ Թիմը ղեկավարում էր ֆիզիկայի օլիմպիական խմբակի ուսուցիչ Գագիկ Գրիգորյանը։
Օլիմպիադայի արդյունքում Ֆիզմաթ դպրոցի թիմն արժանացել է մեկական արծաթե /Դավիթ Գևորգյան/ և բրոնզե /Քրիստինե Գրիգորյան/ մեդալների։