Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը
2017-12-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին: Նշվել է, որ ՀՀ երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը: Երեխաների խնամքի համակարգի բարելավման համատեքստում կարևորվել է նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետության հարցը, անդրադարձ է եղել մի շարք ընթացիկ հարցերի: