«Տարվա լավագույն ուսուցիչ, դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլ
2011-06-16
Հունիսի 17-ին, ժամը 1400-ին Կրթության ազգային ինստիտուտում/ հասցե՝ Տիգրան Մեծի 67/ տեղի կունենա «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», բնագիտական /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթներին կմասնակցեն մանկավարժներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Հավաստագրման քննությունների արդյունքներ
2011-06-16
Հունիսի 14-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ քննության համար հայտագրված 94 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 92-ը: Գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 4, իսկ բանավորը՝ 13 հավակնորդ: Այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 75 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 21-ին /գրավոր/ և 22-ին /բանավոր/:
Վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
2011-06-16
Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, նախարարի տեղակալներ Կ. Հարությունյանն ու Մ. Մկրտչյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժ. Ասատրյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ…
Արձագանք հրապարակմանը
2011-06-15
Ի պատասխան «Ա1+» ինտերնետային պարբերականում հունիսի 14-ի «Դպրոցը փակելու որոշումը միտումնավոր է» հրապարակման` տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 12-ի N 125-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովն ապրիլի 25-ին և 26-ին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստուգում է իրականացրել «Աղասի Այվազյան»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանրակրթական ծրագրերով կրթական գործունեության…
Կամավորները կժամանեն Հայաստան
2011-06-15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն Հելեն Լուվմանին և ՀՀ-ում ԱՄՆ Խաղաղության կորպուսի տնօրեն Դեյվիդ Լիլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համատեղ իրականացվելիք աշխատանքների շրջանակը: ՀՀ-ում Խաղաղության կորպուսի տնօրեն Դեյվիդ Լիլին նշել է, որ…












