Հունիսի 14-ին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ քննության համար հայտագրված 94 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 92-ը: Գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 4, իսկ բանավորը՝ 13 հավակնորդ: Այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 75 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 21-ին /գրավոր/ և 22-ին /բանավոր/:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։