Վազգենյան դպրանոցը` քաղաքակրթական հարստություն
2011-06-27
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Սևանի Վազգենյան դպրանոց, որտեղ հոգևոր կրթություն են ստանում շուրջ 70 սան Հայասատանից և Սփյուռքից: Նախարարը շրջել է դպրանոցում, ծանոթացել սաների ուսումնական և կենցաղային պայմաններին, հանդիպել է սաների և դպրանոցի տնօրինության հետ:
Ողջունելով ճեմարանականներին` նախարարը նշել է. «Դուք ձեր…
Դպրոցականների մարզական խաղեր նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին
2011-06-27
Դիլիջանի մարզադաշտում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 20-րդ մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և սպորտի վաստակավոր գործիչներ: Ողջունելով մարզական խաղերի մասնակիցներին՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Այս սպարտակիադան աննախադեպ…
Հավաստագրման քննությունների արդյունքներ
2011-06-27
Հունիսի 21-24-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/հավաստագրման/ քննության համար հայտագրված 190 հավակնորդից քննության գրավոր փուլին մասնակցել են 186-ը: Գրավոր քննության նվազագույն շեմը չեն հաղթահարել 20, իսկ բանավորը՝ 10 հավակնորդ: Ընդհանուր առմամբ այս քննության արդյունքում նվազագույն շեմը հաղթահարել են 156 հավակնորդ: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 28-ին /գրավոր/ և 29-ին…
Գերակայությունը՝ երեխայակենտրոն կրթություն
2011-06-24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ծրագրերի հնարավոր համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախարար Ա. Աշոտյանը, անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է.«Պետական կրթական քաղաքականության գերակայությունը երեխայակենտրոն կրթության ապահովումն է: Հանրակրթության մասին…
«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումներ
2011-06-24
Հունիսի 26-ին, ժամը 1000-ին Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության հրաձգարանում /Երևան, Նուբարաշենի խճուղի 15/ կմեկնարկի Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված «Դիպուկ հրաձիգ» դպրոցականների հանրապետական մրցումների եզրափակիչ փուլը:












