Արձագանք հրապարակմանը

2011-06-15

Ի պատասխան  «Ա1+» ինտերնետային պարբերականում հունիսի 14-ի «Դպրոցը փակելու որոշումը միտումնավոր է» հրապարակման` տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 12-ի N 125-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովն ապրիլի 25-ին և 26-ին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ստուգում է իրականացրել «Աղասի Այվազյան»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանրակրթական ծրագրերով կրթական գործունեության լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների  պահպանման նպատակով: Ստուգման արդյունքում կազմվել է ակտ, որում արձանագրվել են հետևյալ խախտումները.
1. ««Գրետա Վերդյան» մասնավոր դպրոց» ՍՊԸ-ն գրանցվել է ՀՀ պետական ռեգիստրում 2001 թվականին, իսկ 2008թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ պետական ռեգիստրում անվանափոխվել է «Աղասի Այվազյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի` լիցենզավորված անձը պարտավոր է անվանման փոփոխման դեպքում այդ փոփոխությունն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը: Սակայն ընկերությունը 29.10.2008թ-ին կատարված անվան փոփոխությունից հետո հայտ չի ներկայացրել լիցենզավորող մարմին` լիցենզիաների վերաձևակերպաման համար, այդպիսով խախտելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Նշված խախտման դեպքում, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, կարող է կասեցվել լիցենզիայի գործողությունը:
2. ՍՊԸ-ն իրականացնում է նաև տարրական հանրակրթական ծրագիր առանց լիցենզիայի՝ խախտելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, ինչի համար նախատեսվում է պատասխանատվություն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով:
3.  ընկերությունը չի բավարարում  ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ  հանրակրթական ծրագրի իրականացման   լիցենզավորման կարգի» և  «Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի»  8-րդ կետերի` 2-րդ ենթակետերի/ հիմնական մանկավարժական կազմի պահանջը/, 3-րդ ենթակետերի բ. պարբերությունների /դասասենյակների, դասարան-խաղասենյակների, հանգստի սենյակի, ձեռքի աշխատանքի սենյակի, մարզադահլիճի, ուսումնադիդակտիկ պարագաներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը/ 4-րդ ենթակետերի ա. պարբերությունների/ուսումնամեթոդական պահանջի մասով ուսումնական պլանի և առարկայական ծրագրերի համապատասխանությունը չափորոշիչների պահանջներին/,  6-րդ ենթակետերի պահանջները /հսկիչ դրամարկղային մեքենայի առկայությունը/:
    ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական  ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովը 2011  թվականի մայիսի 20-ին   կայացած նիստի ընթացքում քննարկելով «Գրետա Վերդիյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով և հիմնական ընդհանուր կրթական ծրագրով տրված գործունեության N 147 N 148  լիցենզիաների գործողությունը  կասեցնելու մասին  հարցերը, փակ գաղտնի քվեարկությամբ որոշել է` կասեցնել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թվականի օգոստոսի 23-ի N 377-Մ հրամանով «Գրետա Վերդիյան»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 147 լիցենզիայի գործողությունը` մինչև  խախտման պատճառների վերացումը և նախազգուշացնել «Աղասի Այվազյան»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002թ. օգոստոսի 23-ի  N 377-Մ հրամանով, հիմնական ընդհանուր կրթական ծրագրով տրված գործունեության N 148 լիցենզիայի պարտադիր պահանջների ու պայմանների խախտման կապակցությամբ` սահմանելով երկամսյա ժամկետ խախտումների վերացման վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու համար:
Ինչ վերաբերում է «հեղինակային դպրոց»-ին, ապա նման հասկացություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է հեղինակային կրթական ծրագիր հասկացություն, որը այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ է և հաստատումը վերապահված է կրթության կառավարման լիազոր մարմնին: Տվյալ ընկերությունն առայսօր նախարարության հաստատմանը չի ներկայացրել նման «հեղինակային ծրագիր»:
«Աղասի Այվազյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի ապահովում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հանրակրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները և չի կարող ուսուցման համապատասխան որակ ապահովել դպրոցում սովորող աշակերտների համար` դրանով իսկ խախտելով աշակերտների որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։