«Լավագույն ուսուցիչ»` հանրապետական փուլ
2011-06-13
Հունիսի 17-ին նախատեսվում է անցկացնել «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», բնագիտական /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը: Վերոնշյալ առարկաների հարցաշարերը մշակվել է Կրթության ազգային ինստիտուտի առարկայական մասնագետների կողմից: «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլի գրավոր թեստային առաջադրանքների նմուշ-օրինակները տեղադրված են…
Բնակարաններ՝ երիտասարդ մանկավարժներին
2011-06-13
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին և բժիշկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բնակարան տրամադրել 70 երիտասարդ մանկավարժների: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների…
Ինտելեկտուալ խաղի բաց առաջնություն
2011-06-10
Հունիսի 12-ին, ժամը 1200-ին Կոնգրես հյուրանոցի /Իտալիայի փ.1/ տեղի կունենա «ԻՎնչ, որտեՎղ, եՎրբ» ինտելեկտուալ խաղի բաց առաջնությունը, որին կմասնակցեն 27 թիմեր ՀՀ -ից և ԼՂՀ-ից: Մրցույթի կազմակերպիչն է «Գիտակների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն: Առաջնության կազմակերպմանն աջակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Բացման խոսքով հանդես կգա նախարար Արմեն Աշոտյանը:
Դասընթացներ
2011-06-10
Հուլիսի 10-23-ը Մոսկվայում/Դուբնա/ կազմակերպվում է «Նանոհամակարգերի համար սինխրոտրոնային և նեյտրոնային ուսումնասիրություններ» թեմայով բարձրագույն դասընթացներ: Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից նյութերից:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1 4-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2011-06-10
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի <<Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստաւթյունների մանակավարժական աշխատողներին հավելվճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր…












