Վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
2011-06-16
Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, նախարարի տեղակալներ Կ. Հարությունյանն ու Մ. Մկրտչյանը, ՀՀ Ֆինանսների նախարարության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժ. Ասատրյանը, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Հ. Մաղաքյանը:
Նիստի ընթացքում Հ. Մաղաքյանը ներկայացրել է «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի 2010թ. ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, ինչպես նաև «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի 2011թ. ամփոփ բյուջեն, ԾԻԳ-ի 2011թ. պահպանման ծախսերի նախահաշիվը, հաստիքացուցակը, ծրագրի 2011թ. աշխատանքների կատարման ժամանակացույցերը (ըստ ենթածրագրերի), ինչպես նաև ծրագրի 2011թ. գնումների պլանը: Ներկայացված փաստաթղթերը քննարկվել և հաստատվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից: