Մրցույթ թափուր պաշտոնների համար
2011-08-30
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակներում առկա թափուր պաշտոնների համար հայտարարում է մրցույթ:
Համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները պետք է գրանցվեն www.unesco.org/employment կայքում: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ կից նյութերից:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում
2011-08-30
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են այս տարվա բուհական ընդունելության արդյունքներին, արտերկրում հանրակրթական դպրոցներ ավարտած դիմորդների…
Օգոստոսյան խորհրդակցություններն ավարտվեցին
2011-08-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կրապետյանը մասնակցել են Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է հաշվետվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ստուգումներ են կատարվել քաղաքապետարանին ենթակա 27 դպրոցներում: Հայտնաբերված խախտումների հիման…
Առանց մեկնաբանությունների
2011-08-29
Օգոստոսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեղադրվում էր դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման մեջ: Հայտարարությանը հետևեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքը, որին ի պատասխան հրապարակվեց նաև ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը: Նույն օրը ՀՀ…
«Շախմատը» հանրակրթական դպրոցներում
2011-08-29
Օգոստոսի 30-ին, ժամը 1400-ին ՀՀ շախմատի ակադեմիայում (Շևչենկոյի 34) տեղի կունենա մամուլի ասուլիս` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ: Թեման` «Շախմատ» առարկան հանրակրթական դպրոցներում:












