«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 938-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ
2011-08-24
Նախագիծ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել…
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ
2011-08-24
ՆԱԽԱԳԻԾ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների…
Օգոստոսյան խորհրդակցություններ
2011-08-23
Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-29-ը հանրապետության մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:
Մեկնարկը կտրվի…
Վերապատրաստվել են «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչները
2011-08-23
2001 թվականից, համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, Մարդու իրավունքների հայկական դպրոցի (ՄԻՀԴ) կողմից իրականցվում է «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: Այս տարվա դասընթացներին մասնակցել են 27 դպրոցների 55 ուսուցիչներ՝ հանրապետության 9 մարզերից և Երևանից:
Ուսումնական գործընթացը բաղկացած է մեկամսյա առկա և 11 ամսյա հեռակա դասընթացից:
Օգոստոսյան խորհրդակցություն
2011-08-22
Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Լոռու մարզ` մասնակցելու հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Լոռու մարզ մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև օգոստոսի 23-ը, ժամը 1500-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և…












